211652_close_icon
views-count29031 դիտում article-date 16:36 16-08-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. խարխուլ դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների ու վարորդների համար, իսկ 54-ից ավելի տարվա էլեկտրասյունն էլ օրերից մի օր կտապալվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Միրաքյան փողոցի 68 տան դիմաց գտնվող դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել նույն փողոցի բնակիչների համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 ամսվա պատմություն ունեցող դիտահորը գտնվում է խարխուլ վիճակում ու իրենից լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ վարորդնրի և թե՛ բնակիչների համար, քանի որ հնարավոր է՝ մեքենան վրայով անցնի և քարերը այս ու այն կողմ շպրտվեն. այդպիսով, թե՛ մեքենան վնասվի, թե՛ շրջակայքում գտնվողները: Բնակիչներն ասում էին, որ ամեն օր զանգահարում են քաղաքապետարան, սակայն «ականջի հետև են գցում», մինչդեռ այդ նույն քաղաքապետարանի շատ ու շատ պաշտոնյաների տունդարձի ճանապարհը հենց այդ փոքրիկ սակայն ծանրաբեռնված փողոցով է անցնում: Բնակիչները անհանգստություն հայտնեցին հատկապես այն բանի համար, որ երեխաները հաճախակի են խաղում այդտեղ և մեքենաները, փորձելով խույս տալ դիտահորի մեջ հայտնվելուց, շատ ժամանակ ստեղծում են վտանգավոր իրավիճակներ: Բնակիչների մտահոգությունը կայանում էր նաև նրանում, որ այդ նույն գլխացավանք-դիտահորի մոտ գտնվող մի «զառամյալ» փայտե էլեկտրասյուն այնքան հին է, որ ամեն մի ոչ այդքան ուժեղ քամու ժամանակ բնակիչները շունչները պահած աղոթում են, որ այն չտապալվի: Թաղամասի հնաբնակներից մեկն էլ ասաց, որ ինքը հարս է եկել ու այդ ժամանակից կա այդ էլեկտրասյունը, իսկ հարս է նա եկել 54 տարի առաջ: Ստացվում է, որ էլեկտրասյունը ոչ թե 54 տարեկան է այլ ավելի հին, իսկ թե ինչու մինչև օրս էլցանցի աշխատակիցները այն չեն փոխարինել նորով, մնում է անհասկանալի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր