211652_close_icon
views-count4158 դիտում article-date 11:58 16-08-2017

Շառլոթսվիլի իրադարձություններից հետո Օբամայի թվիթերյան գրառումը ամենահանրաճանաչն է դարձել

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլլ քաղաքում ուլտրաաջերի ու նրանց հակառակորդների միջև բախումների ֆոնին Twitter-ում այդ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի կատարած գրառումը Twitter-ի պատմության մեջ ամենահանրաճանաչն է դարձել, ինչը վկայում են օգտատերերի ակտիվությանը հետևող favstar.fm կայքի տվյալները, հայտնում է Ria Novosti-ն։ Օբաման մեջբերել է հարավաֆրիկացի մեծ քաղաքական ու պետական գործիչ Նելսոն Մանդելայի խոսքը։ Ինչպես հայտնում է Independent թերթը, Օբամայի թվիթի տակ լուսանկար է հրապարակվել, որում ինքն է՝ նախկին նախագահը՝ կանգնած մանկապարտեզի լուսամուտի մոտ, որտեղից իրեն են նայում տարբեր ռասաների երեխաներ։ «Ոչ մեկ ուրիի նկատմամբ ատելությամբ չի ծնվում մաշկի գույնի, կրոնի կամ ծագման պատճառով։ Մարդիկ պտք է սովորեն ատել, իսկ եթե սովորեն ատել, ապա նրանց հնարավոր է սովորեցնել սիրել, քանի որ սերը առավել հարազատ է մարդկային սրտին, քան հակառակը։ Նելսոն Մանդելա»,-գրել է Օբաման։ Թվիթը բաժանվել է 3 մասի։ Առաջին մասը հավաքել է ավելի քան 2,73 մլն «լայք»։ Հիշեցնենք, որ Շառլոթսվիլլում օրեր առաջ տեղի ունեցած բախումների ժամանակ ավտոմեքենան մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, ևս 2 ոստիկան էին զոհվել կարգուկանոնին հետևող ուղղաթիռի անկման հետևանքով։

Նմանատիպ նյութեր