211652_close_icon
views-count5576 դիտում article-date 22:49 15-08-2017

Ստոկհոլմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 1 զոհ. հանցագործը Toyota-ով փախուստի է դիմել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Aftonbladet-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հրաձգության ժամանակ 1 մարդ է զոհվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 2 տղամարդու։ Նրանցից մեկը, ով գլխի վիրավորում է ստացել՝ մահացել է։ Մյուսը ոտքից է վիրավորվել և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ականատեսների խոսքով՝ հարձակվողը ինքնաձիգից է կրակել, նա դիմակով է եղել և փախուստի է դիմել սպիտակ Toyota մակնիշի մեքենայով։ Իրավապահները որոնում են հնարավոր հանցագործներին։ Հարուցվել է քրեական գործ։

Նմանատիպ նյութեր