211652_close_icon
views-count18543 դիտում article-date 16:44 15-08-2017

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի կինոսրահում կցուցադրվի կատակերգություն

Ուրբաթ օրը` օգոստոսի 18-ին, ժամը 20:30 –ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին կցուցադրվի «Աստվածները երևի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը: Մեկ ժամից ավելի տևողությամբ կինոնկարը ներկայացնում է հեռավոր աֆրիկյան ցեղերից մեկի՝ բուշմենների կյանքը 1980-ականներին և նրանց առնչությունը ժամանակակից քաղաքակրթությանը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Նմանատիպ նյութեր