211652_close_icon
views-count6788 դիտում article-date 16:10 15-08-2017

«Թալիբան» շարժումը բաց նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահին

«Թալիբան» ծայրահեղական շարժումը բաց նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերջինիս դուրս բերել Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքը։ Այդ մասին հայտնե է Khaama Press-ը։ Գործակալության տվյալներով՝ նամակում ասվում է, որ «երկրում ճնշումը և բռնությունները ուղիղ կապ ունեն արտաքին զորքերի ներկայության հետ»։ Այդ զորքերը թալիբներն անվանում են «օկուպացիոն զորքեր»։ Ավելի վաղ USA Today թրթը, հղում անելով Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսին, գրել էր, որ Սպիտակ Տունը քննարկում է Աֆղանստանում ԱՄՆ-ի առաքելության մեծ մասը աֆղանական զորքերին հանձնելու ծրագիրը։ Միևնույն ժամանա Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմասթերը և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը խորհուրդ էին տվել նախագահին նման քայլ չձեռնարկել։

Նմանատիպ նյութեր