211652_close_icon
views-count4000 դիտում article-date 14:39 15-08-2017

Չիլիի իշխանությունները մտադիր են փակել բռնապետական հանցագործությունների կալանավայրը

Չիլիի կառավարությունը պատրաստվում է փակել «Պունտա Պեուկո» բանտը, որտեղ ազատազրկում են անցկացնում Աուգուստո Պինոչետի օրոք ռազմական տարբեր հանցագործությունների համար դատապարտվածները։ Այդ մասին գրում է La Tercera թերթը։ Բանտը, ամենայն հավանականությամբ, կդադարի գործել սեպտեմբեր ամսից։ Սոցհարցումը ցույց է տվել, որ բնկչության 80 տոկոսը ցանկանում է, որպեսզի բանտը փակվի և Չիլիի նախագահ Միշել Բաչելետը պետք է շտապի կատարել 2015 թվականի օգոստոսին իր տված խոստումը, քանի որ դրա համար քիչ ժամանակ ունի։ Արդեն նոյեմբերին այդ երկրում տեղի են ունենալու նախագահական նոր ընտրություններ և չի բացառվում, որ իշխանության գլուխ կարող է գալ նախկին նախագահ Սեբաստիան Պինիերան, ով դեմ է բանտի փակմանը։ Սեպտեմբերը Չիլիում հիշատակվում է 2 կարևոր իրադարձությամբ. 1973 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ռազմական հեղաշրջման արդյունքում Պինոչետը եկավ իշխանության գլուխ և 1810 թվականի սեպտմբերի 18ին ստեղծվեց առաջին չիլիական կառավարությունը։

Նմանատիպ նյութեր