211652_close_icon
views-count134269 դիտում article-date 11:08 15-08-2017

Ոստիկանությունը որոնում է սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանին սպանության սպառնալիքներ տված ֆեյսբուքյան օգտատիրոջը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ տևական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ սիրված երգչուհու հայտնած տեղեկությունները պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Կա վարկած, որ հնարավոր է՝ օգտատերն այլ անձ է, սակայն կեղծ անուն-ազգանունով է ներկայանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր