211652_close_icon
views-count11383 դիտում article-date 15:31 15-08-2017

Կիմ Չեն Ընը «փոշմանել է». նա չի հրթիռակոծի Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշում է կայացրել հետաձգել խաղաղօվկիանսյան Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծելու իր մտադրությունը։ Այդ մասին հայտնել է Հյս. Կորեայի կենտրոնական հեռահաղորդագրային գործակալությունը։ Պատճառը Հրվ. Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հայտարարությունն է այն մասին, որ Սեուլը ամեն գնով կկանխի Փհենյանի կողմից միջուկային պատերազմի հրահրումը։ «Կին Չեն Ընը ասել է, որ եթե հարավկորեացիները Կորեական թերակղզումժ մոտակայքում շարունակեն իրենց չափազանց վտանգավոր ու անմիտ գործողությունները, ապա Հյուսիսային Կորեան կարևոր որոշում կկայացնի, ինչպես արդեն հայտարարվել էր»,-հայտնել է գործակալությունը։ Հիշեցնենք, որ Փհենյանը սպառնացել է Գուամ կղզու ուղղությամբ արձակել «Խվասոն-12» բալիստիկ հրթիռներ, ինչին հետևել է ամերիկյան իշխանությունների պատասխանը, որ դրանից հտո երկրի երեսից կջնջվի Հյուսիսային Կորեան։

Նմանատիպ նյութեր