211652_close_icon
views-count5178 դիտում article-date 10:02 15-08-2017

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.04 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.61 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.12 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.79 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր