211652_close_icon
views-count124527 դիտում article-date 22:20 14-08-2017

Փրկարարները, ոստիկանները, զինվորները, բնապահպաններն ու քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, 3-րդ օրն է՝ պայքարում են Խոսրովի անտառում առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

3-րդ օրն է՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանի, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ մեծ թվով կամավորականներ, բնապահպաններ, ՀՀ Պաշտպանության ներկայացուցիչներ, զինվորներ Սևան և Դիլիջան ազգային պարկերի ներկայացուցիչներ պայքարում են Խոսրովի արգելոցում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են մի քանի հատվածներից, սակայն քամին և շոգ եղանակը իր սև գործն անում է: Կամավորականներն ու բնապահպանները հրշեջների հետ մեծ դժվարությամբ են փորձում կանխել կրակի տարածումը: Բնապահպանության և ԱԻ նախարարները նույնպես կրակի լեզուների դեմ են պայքարում, սակայն մասնագետները նշում են, որ արդեն ժամանակն է, որպեսզի ուղղաթիռներով ջուր լցնեն կրակի վրա: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Գրեթե բոլորը, վտանգելով իրենց կյանքը, փորձում են ամեն վայրկյան կանխել կրակի տարածումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 404+
404+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր