211652_close_icon
views-count10419 դիտում article-date 20:12 14-08-2017

Թուրքիայում էքսկավատորը բեռնատարից ընկել է ընթացող ավտոբուսի վրա. կա 7 զոհ, 11 վիրավոր

Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա առնվազն 7 զոհ: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարի վրայից էքսկավատորն ընկել է Անկարայից Կոնյա մեկնող ուղևարատար ավտոբուսի վրա: Ավտոբուսում գտնվող ուղևորները ճզմվել են էքսկավատորի ծանրությունից: Ըստ նախնական տվյալների՝ կա 7 զոհ, ևս 11 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Նմանատիպ նյութեր