211652_close_icon
views-count11447 դիտում article-date 23:16 14-08-2017

Վրաստանի կրթության նախարարը պատրաստվում է դպրոցականներին խնձոր բաժանել

Կրթության նախարարությունը դպրոցներում «խնձոր բաժանելու» արշավ է սկսում: Ինչպես այսօրվա մամուլի ասուլիսին հաղորդել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ջեջելավան, արշավը կսկսվի աշնանն այն դպրոցներում, որտեղ ավելի քան հազար երեխա է սովորում: Խնձորը բաժանելու են շաբաթը մեկ, հաղորդում է «Ինտերպրեսնյուս» գործակալությունը: Յուրաքանչյուր երեխա մեկական խնձոր կստանա: Այդպիսի աշակերտների քանակը կկազմի 40-60 հազար: «Դա բարդ ու թանկ նախագիծ է: Մյուս կողմից, մեզ չեն կանգնեցնի ոչ բարդությունները, ոչ թանկությունը: Այդ գաղափարի իմաստն այն է, որ դասամիջոցին երեխան խնձոր ուտի: Խնձորը շատ օգտակար է», — նշել է Ալեքսանդր Ջեջելավան: Նախարարությունը մտադիր է ծնողներին համոզել, որպեսզի նրանք նույնպես երեխաների հետ լանչի համար խնձոր դնեն: Ընդհանուր առմամբ, նախագիծը կոչված է տարածելու առողջ կենսակերպն ու առողջ սնունդը: Այդ պատճառով էլ արդեն սեպտեմբերից դպրոցական բուֆետներում կդադարեն վաճառել «վնասակար ուտելիք»՝ մեծ քանակությամբ ճարպ, շաքարավազ և աղ պարունակող մթերք, անգամ գազավորված ըմպելիք: Դպրոցական բուֆետների ճաշացանկում ավելի շատ բանջարեղեն և միրգ կլինի, հայտարարել է նախարարը: [b][url=https://jam-news.net/?p=53939&lang=hy]JAMNEWS[/url][/b]

Նմանատիպ նյութեր