211652_close_icon
views-count10618 դիտում article-date 18:50 14-08-2017

Մեր մարզիկի առողջական վիճակը դեռևս հուսադրող չէ. Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Քանի որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան բազմաթիվ հեռախոսազանգեր, նամակներ ու հարցումներ է ստանում մեր մարզիկիներից՝ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի մասին, հարկ ենք համարում տարածել սույն հաղորդագրությունը և շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ովքեր մտահոգ են Կոլյայի ճակատագրով և պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել: Հիշեցնենք, որ 2017 թ. մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ, սակայն մեր թիմը հայրենիք էր վերադարձել ակնհայտ ընկճված, որովհետև մեր մարզիկներից՝ Կ. Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, գոտեմարտերից հետո կտրուկ վատանալով շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետևանք էր: Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաև երկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը: Մինսկում մոտ երկու շաբաթ մնաց նաև նրա անձնական մարզիչ Էդուարդ Ասլանյանը, շտապ ժամանեցին հայրն ու եղբայրը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, քանի որ Կոլյան ոստիկանության ԿՀԴՊԳՎ 4-րդ /հատուկ/ վարչության 2-րդ բաժնի կրտսեր օպերլիազոր է, ոստիկանության ավագ սերժանտ, որոշակի ֆինանսական ծախսեր կատարեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, իրենց քաջալերանքը հայտնեցին Բելոռուսում ՀՀ դեսպանատունն ու հայկական համայնքը, Մինսկ մեկնեց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ճիշտ է, ..Մինսկի քաղաքային շտապ օգնության,, հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կ. Կարապետյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, բայց նա երկարատև բուժման կարիք ունի և դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան: Խնդրին տեղյակ են թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, թե՛ Ոստիկանությունում, թե՛ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, թե՛ Առողջապահության նախարարությունում, թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Առայժմ մնում է միայն սպասել և հավատալ, որ Կ. կկարողանա հաղթահարել կյանքի համար մղվող ,,գոտեմարտը,, : [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա www.sambo.am +3741-055-86-80[/b]

Նմանատիպ նյութեր