211652_close_icon
views-count21553 դիտում article-date 11:33 14-08-2017

Բաց նամակ` ՀՀ մշակույթի նախարարին

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր ազգի և պետության հայելին իր մշակույթն է: Այն հոգևոր սնունդը, որն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է ազգապահպանության գործում: Մշակույթն է, որ ազգային դիմագիծն ու էթնիկ կուլտուրան դարձնում է ճանաչելի: Բնականաբար, դրանից անմասն չի մնում Հայաստանն ու ազգս հայոց, որն աշխարհին ներկայանում է գեղեցիկ ու շատ խորը արմատներ ունեցող մշակութային պատկերով: Իր ծնված օրվանից Հայաստանի մշակույթի արարման ու կերտման գործում ունեցել ենք բազմաթիվ հայ մեծեր: Հայ հանճարներ` տարբեր բնագավառներից, որոնք հիմքն ու հենասյունը դարձան մեր մշակույթի: ԵՎ մեր հայ նվիրյալներից մինչև օրս մեզ հասած ոսկե ժառանգությունը պահպանվում է ներկայումս նույնպես: Ներկայումս պահպանվում է նաև երգարվեստի մշակույթն ու կուլտուրան` ի շնորհիվ մեծ տաղանդների, ինչպիսին է ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական երգիչ, Գյումրու սոխակ և մեծ վարպետ Մուրադ Մալխասյանը: Արտիստ, որ մատաղ որդու կորստյան վիշտը սեղմած իր ներսում, մեծ ուժ է գտնում իր մեջ` ուրախացնելու Գյումրու աղետ ու ավեր տեսած ժողովրդի տանջված հոգիները, ինչպես նաև ամբողջ հայ ազգին: Նրա երգի հետ լսում ենք պանդխտությունից վերադարձող կռունկներին, որոնք տուն են կանչում օտար հողում գտնվող մեր հայրենակիցներին: Խրոխտ ձայնով նա երգում է հայրենիքի սերը Արարատի լանջին դրոշ դնող հայրենասերի մասին: Երկար տարիներ Մուրադ Մալխասյանի երգն ու խոսքը թևածում է հայոց աշխարհում: Շնորհակալ ենք, որ մեր Շիրակ աշխարհի հողը ծնել է Մուրադ Մալխասյանի նման լավագույն և տաղանդավոր մարդու: Խնդրում ենք ամբողջ Շիրակի մարզի անունից և անձամբ իմ անունից` Ձեր միջոցով փոխանցել շնորհակալություն Մուրադ Մալխասյանին: Ես շնորհակալ եմ նաև Ձեզ, պարոն նախարար, քանզի բարձր եք գնահատել և արժևորել երգարվեստը պահող երգի մեծ վարպետ Մուրադ Մալխասյանին: [b]ՀՀ քաղաքացի` Սանդրո Հակոբյան:[/b]

Նմանատիպ նյութեր