211652_close_icon
views-count7861 դիտում article-date 13:49 14-08-2017

Ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ Իրանը մեծացրել է հրթիռային ծրագրի ծախսերը

Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագիծը, որը նախատեսում է բալիստիկ հրթիռների արտադրության ներդրումների ավելացում։ BBC-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը մշակվել է ի պատասխան օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն։ Կառավարությունը 260 մլն դոլար կհատկացնի բալիստիկ հրթիռների զարգացման և այսպես կոչված՝ «Քադս» ուժերի զարգացման ծրագրի համար։ Ստորաբաժանումը պատկանում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների խորհրդին, որը նաև մարտական գործողությունների է մասնակցում Սիրիայում և Իրաքում։ Օրինագծին կողմ է քվեարկել 244 խորրդարականներից 240-ը։ Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ այդ քայլերն անհրաժեշտ են, որպեսզի հակադզեն Մերձավոր Արևելքում ամերիկյան «ահաբեկչական ու արկածախնդիր ակտիվությանը»։

Նմանատիպ նյութեր