211652_close_icon
views-count66447 դիտում article-date 11:12 14-08-2017

Ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակին ու նրա BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 13-ին, Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/13/1074690/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում՝ «բանկի կռուգի» հարևանությամբ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկվածը՝ Երևան քաղաքի Կոմիտաս 44 շենքի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել էր։ Դեպք վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել Մալաթիայի ոստիկանության օպերատիվ խումբը։ Տեղում Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ քննչական աշխատանքները ղեկավարել էր ավագ քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր