211652_close_icon
views-count4132 դիտում article-date 11:27 14-08-2017

Ահաբեկչական հարձակում՝ Բուրկինո Ֆասոյի ռեստորաններից մեկի վրա. զոհվել է 17 մարդ

17 մարդ է զոհվել և ևս 8-ը վիրավորվել Բուրկինո-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի սրճարաններից մեկի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Բուրկինո-Ֆասոյի կառավարության հայտարարությունը։ Ականատեսների վկայությամբ՝ 3 զինված անձինք հրազենային կրակ են բացել հյուրանոցի և ռեստորանի դիմաց նստած այցելուների վրա։ Անվտանգության աշխատակիցների հետ փոխհրաձգության արդյունքում 3 ահաբեկիչներն էլ սպանվել են։ Նախնական տվյալներով՝ զինված անձինք եղել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներ։

Նմանատիպ նյութեր