211652_close_icon
views-count5382 դիտում article-date 11:49 14-08-2017

Դիլիջանում մեկնարկել է «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Օգոստոսի 13-ին Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ջամբարում մեկնարկեց «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնը, որը, կազմակերպել է ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։ Այս տարի Տնտեսագիտական համալսարանի 6 ֆակուլտետներից բացի առաջին անգամ փառատոնին մասնակցում է նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը։ Փառատոնի 6 մրցութային օրերի ընթացքում մասնակից 7 ջոկատներն իրենց ուժերը կփորձեն սպորտային և մշակութային շուրջ մեկ տասնյակ մրցաձևերում, այդ թվում՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, հրաձգություն, պարանի ձգում, երգ, պար և այլն։ Այս տարի փառատոնի ընթացքում գրեթե ամեն օր ճամբարականներին կհյուրընկալվեն ՀՀ տնտեսության, քաղաքականության և այլ բնագավառների բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, որոնց հետ հանդիպումները կընթանան քննարկումների, հարց-պատասխանի և այլ ձևաչափերով։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում հանդիսավոր քայլերթով մարզական հրապարակ մտան փառատոնի մասնակից ջոկատները՝ ծածանելով իրենց ֆակուլտետները խորհրդանշող դրոշները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը։ «Ավանդաբար իրականացվող այս մրցույթ-փառատոնը նպատակ ունի կազմակերպելու ուսանողների ակտիվ ամառային հանգիստը՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ։ Ֆիզիկական պատրաստվածությունը նույնպես շատ կարևոր է երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում, ինչին նպաստում են նաև այսօրինակ միջոցառումները։ Մաղթում եմ բոլոր ջոկատներին առողջ մրցակցություն, և թող հաղթի ուժեղագույնը»,-իր ելույթում նշեց Հովհաննես Հարությունյանը՝ «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնը հայտարարելով բացված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր