211652_close_icon
views-count3943 դիտում article-date 23:18 13-08-2017

Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Էս-Սուխնե քաղաքը

Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Էս-Սուհնե քաղաքը ԻՊ գրոհայինների ձեռքից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Քաղաքի ազատագրումը հնարավոր կդարձնի Դեյր-Էզ-Զորի ապաարգելափակումը։ Համատեղ մարտական գործողություններն ընթացել են այսօր՝ օգոստոսի 13-ին՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի, Սիրիայի կառավարական զորքերի և ազգային աշխարհազորայինների մասնակցությամբ։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Դեյր-Էզ-Զորը համարում է նշված շրջանի հիմնական կետը, որն արդեն մի քանի տարի է՝ շրջափակված է ԻՊ ահաբեկիչների կողմից։ Նրա ազատագրումը, ըստ Շոյգուի, կնշանակի գրեթե հաղթանակ՝ ԻՊ-ի դեմ։

Նմանատիպ նյութեր