211652_close_icon
views-count11125 դիտում article-date 23:04 13-08-2017

Սաակաշվիլին խոստացել է ազատել Ուկրաինան օլիգարխներից

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է «մաքրել Ուկրաինան օլիգարխներից»։ Գրառումը նա արել է իր ֆեյսբուքյան էջում։ Վերջինս մեկնաբանել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգերաշվիլիի հետ ռուս «պրանկերների» մասին զրույցը, որի ժամանակ նա իբրև թե խուսափել է Վրաստան Սաակաշվիլիի վերադառնալու թեմայից։ Սակաշվիլին ասել է, թե նախարարը խոստովանել է, որ իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները կեղծ են և քաղաքական բնույթ են կրում։ «Ես մեծ պլաններ ունեմ՝ կապված Ուկրաինայի հետ, կապված մոլդովացի ու ուկրաինացի օլիգարխների հետ»,-գրել է Սաակաշվիլին։ Հիշեցնենք, որ վերջինս զրկվել է և ուկրաինական, և վրացական անձնագրերից։

Նմանատիպ նյութեր