211652_close_icon
views-count4053 դիտում article-date 21:24 13-08-2017

Իրաքում ամերիկացի զինվորականներ են սպանվել

Իրաքի հյուսիսում տեղի ունեցած մարտական գործողության ժամանակ 2 ամերիկացի զինվորներ են սպանվել, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այդ մասին նշված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի տարածած հայտարարության մեջ։ «Ողջ կոալիցիան խորին ցավակցություն է հայտնում այդ հերոսների ընտանիքներին, ընկերներին ու ծառայակիցներին»,-հայտարարել է ԻՊ-ի դեմ մարտական գործողությունների հրամանատար, գեներալ Սթիվեն Թաունսենդը։ Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ԻՊ գրոհայինների հետ բախման ժամանակ։

Նմանատիպ նյութեր