211652_close_icon
views-count8328 դիտում article-date 20:09 13-08-2017

Իրանում հարյուրավոր մարդիկ են թունավորվել քլորից

Իրանի հարավային Խուզեսթան նահանգի Դեսֆուլ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 475 մարդ։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։ Վերջիններս թունավորվել են քլորից և շնչական խնդիրներով հոսպիտակացվել։ Նախնական տվյալների համաձայն՝ քլորի արտահոսքը տեղի է ունեցել ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությանը պատկանող պահեստներից մեկից։ Մեծ քանակությամբ քլորը խառնվել է խմելու ջրին, ինչն էլ պատճառ է դարձել զանգվածային թունավորման։

Նմանատիպ նյութեր