211652_close_icon
views-count4467 դիտում article-date 18:49 13-08-2017

Մադուրոյի որդին սպառնացել է, որ կգրավի Սպիտակ Տունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին՝ կրտսեր Նիկոլասը, սպառնացել է, որ պատասխան գործողությունների կդիմի, եթե ԱՄՆ-ն ռազմական ուժ կիրառի Վենեսուելայի դեմ, հաղորդում է Reuters-ը։ Հայտարարությունը նա արել է այսօր կայացած Սահմանադրական ասամբլեայի նիստի ժամանակ։ «Եթե Վենեսուելայի վրա հարձակում կատարվի, դուք էլ Նյու Յորքում հրաձիգ կտեսնեք, պարոն Թրամփ։ Մենք էլ կզավթենք Սպիտակ Տունը»,-ասել է նա։ Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ չի բացառում վենեսուելական խնդրի կարգավորումը ռազմական ճանապարհով, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Նմանատիպ նյութեր