211652_close_icon
views-count4282 դիտում article-date 18:32 13-08-2017

Բաշար Ասադը ռազմական հանցագործություններ է գործել, նրա դեմ բավականաչափ ապացույցներ կան. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի նկատմամբ բավականաչափ մեղադրանքներ կարող է առաջադրվեն։ Այդ մասին հայտարարել է Սիրիայում հանցագործությունների հետաքննության հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կարլա դել Պոնտեն, հաղորդում է Le Matin Dimanche-ն։ Վերջինիս խոսքով՝ բավարար ապացույցներ կան, որ Ասադը ռազմական հանցագործություններ է կատարել; «Կատարվել է հսկայական նախապատրաստական աշխատանք; Չնայած դրան, չկա ոչ դատախազ, և ոչ էլ դատալսում»,-մեջբերում է Reuters գործակալությունը նրա խոսքը։ Պոնտեն նշել է, որ այս ամբողջը տեղի է ունենում այն պատճառով, որ Ռուսաստանը վետո է դրել Սիրիայում ՄԱԿ ԱԽ-ի՝ ռազմական հանցագործությունների հետաքննության հարցերով միջազգային դատարանի ստեղծման առաջարկի վրա։ Նա իրավիճակը գնահատել է որպես ողբերգություն՝ հավելելով, որ առանց արդարության Սիրիայում չի լինի ոչ խաղաղություն, ոչ էլ ապագա։

Նմանատիպ նյութեր