211652_close_icon
views-count3005 դիտում article-date 16:47 13-08-2017

Պեկինում ամպրոպի պատճառով վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել

Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ամպրոպի և շարունակվող հորդառատ անձրևների պատճառով քաղաքում վտանգի դեղին մակարդակ են հայտարարել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: ինչպես հայտնում է աղբյուրը` հորդառատ անձրևները Պեկինում սկսվել են ուրբաթ օրը: Մայրաքաղաքի ծայրամասային մի շարք թաղամասերում կա ջրհեղեղի և սողանքների վտանգ: Իշխանությունները հրահանգել են փակել 184 զբոսաշրջային օբյեկտ:

Նմանատիպ նյութեր