211652_close_icon
views-count2802 դիտում article-date 14:45 13-08-2017

ԱՄՆ-ն հայտարարել է Աֆղանստանում ԻՊ-ի բարձրաստիճան անդամների սպանության մասին

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Աֆղանստանի տարածքում իրականացված ավիահարվածի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 բարձրաստիճան անդամ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Կունար նահանգում իրականացված գործողության շրջանակում սպանվել է «ԻՊ-Հորասան» խմբավորման ղեկավար Աբդուլ Ռահմանը: Աղֆանստանում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Ջոն Նիկոլսոնը հայտարարել է, որ այս տարի Աֆղանստանում հնարավոր կլինի վերջնական հաղթանակ տանել ԻՊ-ի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր