211652_close_icon
views-count29794 դիտում article-date 12:36 13-08-2017

Շիրակի մարզի Հառիճ գյուղում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին մարզի հրշեջներն ու գյուղի բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 12-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի 9-րդ փողոցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի և թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության մայոր Ադամյանի գլխավորությամբ հրդեհի վայր է մեկնել հրշեջ խումբը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների հետ համատեղ նախ կանխել են Արամ Հակոբյանին պատկանող թիվ 1 տանը կից անասնագոմի տանիքի մոտ 30 ք.մ հատվածում առաջացած կոնստրուկցիաներում, ինչպես նաև հացատան տանիքում և մարագի փայտե տանիքի կոնստրուկցիաներում առաջացած հրդեհը: Ա. Կարապետյանի հրահանգով հրդեհի վայր են ժամանել նաև Գյումրու հրշեջ փրկարարաական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Անիի հրշեջ փրկարարական ջոկատը` իր ջրատարով: Լուսանկարները` Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր