211652_close_icon
views-count74723 դիտում article-date 12:01 13-08-2017

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության, «բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալը կասկածվում է քաղաքացու վրա կրակելու մեջ. Հայտնաբերվել է հրազենը

[color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են օգոստոսի 10-ին Երևանում 30-ամյա Բարսեղ Գեգoղլյանին հրազենային վնասվածք պատճառած կասկածյալի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ 28-ամյա Հայկ Հովհաննիսյանը, ով նաև քննիչներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի 7.62 x 39մմ տ/չ որսորդական հրազենը: Քննիչի որոշմամբ հրազենն առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ Հ. Հովհաննիսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության, «բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր