211652_close_icon
views-count3125 դիտում article-date 11:13 13-08-2017

Լեհաստանում փոթորիկի հետևանքով 5 մարդ է մահացել

Փոթորիկը Լեհաստանում 5 հոգու մահվան պատճառ է դարձել: Այդ մասին գրում է TACC-ը: Մահացել են 2 աղջիկներ, ովքեր իրենց հասակակիցների հետ հանգստանում էին ամառային ճամբարում։ Ուժեղ քամու հետևանքով գիշերը նրանց վրանի վրա ծառեր են ընկել։ Եվս քսան երեխա վնասվածքներ է ստացել։ 3 մարդ նույնպես մահացել է ծառերի ընկնելու հետևանքով։ Փոթորկի հետևանքով Լեհաստանի հյուսիսային ու հարավային շրջաններում շուրջ կես միլիոն տուն հոսանքազրկվել է ։

Նմանատիպ նյութեր