211652_close_icon
views-count9476 դիտում article-date 23:59 12-08-2017

Հրդեհ Վայք քաղաքում

Օգոստոսի 12-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի տարածքում այրվում է այգի: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ է վերադարձել: Պարզվել է, որ քաղաքի «Կամշալու» կոչվող տարածքում այրվում է այգի և մետաղյա տնակի տանիքային ծածկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:00-ին: Այգում այրվել է մոտ 30 քմ խոտածածկույթ, մետաղյա տնակի ծածկի ազբոշիֆերները և փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ), իսկ մոտակա այգում այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 1 խաղողի վազ, 2 սալորենի և 3 խնձորենի. ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Վայքի քաղաքապետին:

Նմանատիպ նյութեր