211652_close_icon
views-count3411 դիտում article-date 23:35 12-08-2017

Օգնում են փրկարարները

Օգոստոսի 12-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հատակին ընկած է եղել 1946 թ. ծնված Վ. Կ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր