211652_close_icon
views-count11167 դիտում article-date 20:15 12-08-2017

Անգլիայի առաջնություն. Ֆանտաստիկ իրադարձություններ 1-ին տուրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 1-ին տուրը սկսվել է խելահեղ իրադարձություններով: Դրամատիզմով, սյուժեով, վերջաբաններով աներևակայելի հանդիպումների ականատես եղանք: Սկիզբը դրվեց հենց առաջին խաղում, որտեղ «Արսենալը» ֆանտաստիկ կերպով հաղթեց «Լեսթերին»՝ 4:3, թեպետ խաղի ընթացքում երկու անգամ պարտվողի դերում էր: Պակաս փառահեղ չէր նաև «Ուոթֆորդ»-«Լիվերպուլ» մրցավեճը, որտեղ թիմերը փոխնիփոխ առաջ էին անցնում հաշվի մեջ, և «Լիվերպուլը» հաղթում էր 3:2 հաշվով, սակայն հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին դաշտի տերերը կարողացան գոլ խփել և խուսափել պարտությունից՝ 3:3: Սակայն նույնիսկ այս երկու հանդիպումներին ստվերի մեջ թողեց քիչ առաջ ավարտված խաղը՝ Անգլիայի չեմպիոն «Չելսիի» և «Բարնլիի» միջև: Հնարավոր չէր պատկերացնել, որ Անտոնիո Կոնտեի թիմը առաջին խաղակեսից հետո կպարտվի 0:3 հաշվով: Ընդ որում, 13-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվել էր «Չելսիի» ավագը՝ Գարի Քեհիլը: Երկրորդ խաղակեսում «Չելսին» մնաց 9 հոգով. այս անգամ կոպիտ խաղի համար հեռացվեց Սեսկ Ֆաբրեգասը: Չնայած դրան, «Չելսին» քիչ էր մնում հրաշք գործել. նախ փոխարինման դուրս եկած Մորատան խփեց առաջին գոլը, հետո նրա հիանալի փոխանցումից հետո Դավիդ Լուիսը երկրորդ գնդակը ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ խաղավերջում շատ մոտ էին երրորդ գոլին, սակայն բախտը ժպտաց «Բերնլիին», որը սենսացիոն հաղթանակ տարավ՝ 3:2: Կարելի է հիշատակել նաև «Էվերթոն»-«Սթոք Սիթի» հանդիպումը, որտեղ դաշտի տերերին հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին: Եվ սա դեռ առաջին տուրն է: Մեզ ֆանտաստիկ մրցաշրջան է սպասվում Անգլիայում: [b]Անգլիայի առաջնություն, 1-ին տուր [/b] «Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 4:3 Ալեքսանդր Լյակազետ, 2, Դանիել Ուելբեք, 45+2, Աարոն Ռեմզի, 83, Օլիվյե Ժիրու, 85 – Սինձի Օկաձակի, 5, Ջեյմի Վարդի, 29, 56 «Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 3:3 Ստեֆանո Օկակա Չուկա, 8, Աբդուալե Դակուր, 32, Միգել Բրիտոս, 90+4 – Սադիո Մանե, 29, Ռոբերտո Ֆիրմինո, 55, (11մ), Մոհամեդ Սալահ, 57 «Չելսի» - «Բարնլի»՝ 2:3 Ալվարո Մորատա, 69, Դավիդ Լուիս, 88 – Սեմ Վուկս, 24, 43, Ստեֆեն Ուորդ, 39
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր