211652_close_icon
views-count8725 դիտում article-date 20:53 12-08-2017

Քոչարու և միասնության ռիթմերն այս անգամ Հայաստանում էին համախմբել Ուկրաինայի, Թուրքիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Ֆրանսիայ, Չեխիայի, ինչպես նաև հայ երիտասարդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 1-9-ը Ապագան Մեր Ձեռքերում ԵՀԿ-ն այս անգամ Հայաստանում հյուրնկալեց երիտասարդների եվրոպական 7 երկրներից Raise Your Voice ծրագրի շրջանակներում: Մասնակից կազմակերպություններն էին` Իսպանիա -“Pokhara”, Նիդեռլանդներ-“Be Innovated”, Ուկրաինա-“Educatio”, Թուրքիա- “Bodrum Dans Kulübü”, Չեխիա- “Euroteam”, Ֆրանսիա -“Eurocircle Marseille”: Ծրագիրը կազմակերպվել էր Ծաղկաձորում և Երևանում: Raise Your Voice ծրագրի հիմնական նպատակն էր խոսել երիտասարդների խնդիրների մասին և բարձրացնել իրենց ձայնը հանուն այդ խնդիրների, նրանց լուծման ճանապարհները գտնելու և գեղարվեստական արտահայտամիջոցներով ՝պար, երգ, լուսանկարչություն, այն ներկայացնելու: Ծրագիրը նպաստեց հայ և օտարերկրացի երիտասարդների միջև միջմշակութային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը և հետագա համագործակցության զարգացմանը: Ծրագրի ընթացքում մասնակիցները միմյանց սովորեցրին ազգային երգեր, պարեր, որոնց միջոցով մյուսներին ծանոթացրին իրենց պատմությանն ու ազգային-մշակութային առանձնահատկություններին: Առաջին 6 օրերի ընթացքում մասնակիցների մի խումբը պատրաստել էր մի քանի համակցված պարեր, որոնք հիմնված էին մասնակից երկրների ազգային պարերի հիման վրա, մյուս խումբը պատրաստել էր թեմատիկ լուսանկարների շարք, որը պատկերում էր մարզերի երեխաներին և նրանց երազանքները, իսկ երրորդ խումբը պատրաստել էր ծրագրի հիմնական նպատակներն ու եվրոպական արժեքները ներկայացնող թռուցիկներ (հանդուրժողականություն, սոցիալական բոլոր խավերի երիտասարդների ներգրավվածություն հասարակա-քաղաքական, մշակութային կյանքին և այլն) : Այս ամենը հանրությանը ներկայացվեց Օգոստոսի 6-ին Ծաղկաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում փառատոնի տեսքով: Վերջինս նպատակ ուներ անցորդներին իրազեկել Էռասմուս + ծրագրի մասին և նրանց շրջանում նույնպես տարածել եվրոպական բարձր արժեքները: Բացի մասնակից երկրներից ծրագրին էին միացել նաև “ԵԹԵ” երաժշտական խումբը, որը ելույթ ունեցավ հայկական երգերի ֆոլկ մշակումով, ինչպես նաև “Dos amigos” լատինո պարային ակումբը և “Salsa Viva” սոցիալական պարերի դպրոցը: Վերջիններս փառատոնի 2-րդ մասում անցկացրին լատինական պարերի ուսուցում բոլոր ներկաների համար: Ծրագիրը ավարտվեց արդեն իսկ ավանդական դարձած շուրջպարով՝ քոչարու հնչյունների ներքո: «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն գործում է 2011 թվականից։ Կազմակերպության նպատակն է իրականացնել հանրօգուտ գործունեություն։ ՀԿ-ի անդամները հիմնականում եիտասարդներ են /ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ և այլն/ և մասնագետներ, ովքեր աշխատում են երեխաների և երիտասարդների հետ՝ միավորելով նրանց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ խրախուսել կրթությունը և Եվրոպական գաղափարախոսությունը երիտասարդների և առհասարակ հասարակության շրջանում, աջակցել մարդկանց, հատկապես հաշմանդամներին՝ ներգրավվել հասարակության մեջ, դարձնել երիտասարդների ներգրավվածությունը հասարակական կյանքում առավել ակտիվ և ամրապնդել քաղաքակիրթ հասարակության և ժողովրդավարության սկզբունքերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր