211652_close_icon
views-count5213 դիտում article-date 21:47 12-08-2017

Հրդեհ Հ. Էմինի փողոցում

Օգոստոսի 12-ին, ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի 2-րդ փակուղում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 14:49-ին: Պարզվել է, որ Հ. Էմինի փողոցի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում այրվել է բուսածածկույթ՝ մոտ 1000 քմ, ջերմահարվել տներից մեկի տանիքը՝ մոտ 2 քմ և մոտակա այգում՝ մասամբ ջերմահարվել 3 պտղատու և 2 դեկորատիվ ծառ:

Նմանատիպ նյութեր