211652_close_icon
views-count5187 դիտում article-date 15:06 12-08-2017

Կոուտինյոն չի ցանկանում խաղալ «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն այլևս չի ցանկանում խաղալ մերսիսայդյան ակումբում: Բրազիլացին դժգոհ է թիմում իր վիճակից: Վերջին կես տարում այդ պատճառով նրա հարաբերությունները «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ վատթարացել են: Ուշագրավ է, որ Կոուտինյոն «Լիվերպուլի» հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը երկարաձգել է այս տարվա հունվարին և այն ուժի մեջ էր մտել հուլիսի 1-ին: Ավելի վաղ «Լիվերպուլը» մերժել էր խաղացողի տրանսֆերի վերաբերյալ «Բարսելոնայի» երկրորդ առաջարկը՝ 105 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաև մերժել էր հենց Կոուտինյոյի հարցումը:

Նմանատիպ նյութեր