211652_close_icon
views-count5508 դիտում article-date 13:38 12-08-2017

Հարի Լինեկերը՝ Դոնալդ Թրամպին. Չէի՞ք կարող միջուկային պատերազմը սկսել մինչև Անգլիայի առաջնության մեկնարկը

Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող, ֆուտբոլային վերլուծաբան Հարի Լինեկերը, որը հայտնի է իր նուրբ հումորով, մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հայտարարությունը թվիտերում՝ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական նախապատրաստական գործողությունների վերաբերյալ: «Ռազմական որոշումներն արդեն պատրաստ են, եթե Հյուսիսային Կորեան իրեն խելամիտ չպահի: Հուսով եմ, որ Կիմ Չեն Ընը այլ ուղի կընտրի», գրել էր Թրամպը: «Չէի՞ք կարող միջուկային պատերազմը պահել մինչև Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկը: Ողջ լինեք, ֆուտբոլային երկրպագուներ», գրել է Լինեկերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր