211652_close_icon
views-count41240 դիտում article-date 18:30 12-08-2017

Արմավիրի մարզում խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով 05-ի վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է ВАЗ 2105 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վահրամ Խաչատրյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 10-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/11/1074530/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վահրամ Խաչատրյանի վարած ВАЗ 2105 մակնիշի առանց համարանիշի, Հացիկ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հովակիմ Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 28 ՍՍ 612 համարանիշի և Դալարիկ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վահան Ասատրյանի վարած Mercedes մակնիշի 77 ԼՏ 808 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Վ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր