211652_close_icon
views-count6396 դիտում article-date 13:27 12-08-2017

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 թ-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ և ժողովրդավարական երկրի. այսօր անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունը այլևս անվիճելի իրողություն է, և մենք պատրաստ ենք օգտագործելու մեր խորհրդարանական կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք խորհրդարանական բոլոր հարթակներում:

Նմանատիպ նյութեր