211652_close_icon
views-count4188 դիտում article-date 12:05 12-08-2017

Sinquefield Cup. Արոնյանը պարտվեց Կարլսենին և զրկվեց մրցանակային տեղերից

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց Sinquefield Cup մրցաշարը: Վերջին՝ 9 տուրում, ամբողջ մրցաշարը առաջատարների թվում ընթացող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Այս պարտության արդյունքում Արոնյանը զրկվեց մրցանակային տեղերից ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ 5 միավորով կիսեց 4-5-րդ տեղերը: Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց ֆրանսիացի գրոսմայստեր Վաշյե-Լագրավը, որը հաղթելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, վաստակեց 6 միավոր: Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը 5.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ տեղերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր