211652_close_icon
views-count127916 դիտում article-date 10:16 12-08-2017

Ողբերգական դեպք Կոտայք գյուղում. 83–ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել է. վարորդին տաք հետքերով ոստիկանները հայտնաբերեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 37-ամյա Զավեն Մկրտչյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ մի պահ կանգնել է, այնուհետև ավտոմեքենայով դիմել փախուստի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-ր սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ քննիչն ու ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի և ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները՝ վաշտի հարամանատար Ա. Պետրոսյանի և Կոտայքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մելոյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Կոտայքի մարզի Զառ գյուղում հայտնաբերել են ГАЗ 53 մակնիշի 43 ՏԼ 195 համարանիշի ավտոոմեքենա, որը վարել է նույն գյուղի բնակիչ, 83-ամյա Աղվան Նավոյանը, ով ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր