211652_close_icon
views-count10678 դիտում article-date 22:00 11-08-2017

Sinquefield Cup. Կարլսեն-Արոնյան՝ վերջին տուրը. ուղիղ միացում

Ամերիկյան Սենթ Լուիսում անցկացվող Sinquefield Cup մրցաշարում մեկնարկում է վերջին՝ 9-րդ տուրը: Վերջին տուրից առաջ բավական խճճված պատկեր է մրցաշարային աղյուսակում: Միանգամից 5 շախմատիստ հավակնում են չեմպիոնի կոչմանը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Վիշի Անանդն ու Մաքսիմ Վաշիեր-Լագրավը ունեն 5-ական միավոր, նրանցից կես միավոր ետ են մնում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Պարզ է, որ առաջատար եռյակի հաղթանակի հնարավորություններն ավելի բարձր են: Նրանցից առավել բարդ է լինելու Լևոն Արոնյանի վիճակը, քանի որ վերջինս սևերով խաղալու է Մագնուս Կարլսենի դեմ: Շատ հնարավոր է, որ հենց այս պարտիայում էլ վճռվի չեմպիոնը: Տուրի բոլոր պարտիաների ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր