211652_close_icon
views-count57126 դիտում article-date 18:38 11-08-2017

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդ տղան հոսանքահարվել ու մահացել է

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանաապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Դալար գյուղի Շառլ Ազնավուրի փողոցի 127 տան բնակիչ, 27-ամյա Բաբկեն Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ իր տան առջև ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գարիկ Թառոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր