211652_close_icon
views-count27658 դիտում article-date 16:23 11-08-2017

Մինչ վարչապետը «կուրծք ծեծելով» պարտադրում է պաշտոնյաներին՝ կյանքի կոչեն «Մաքուր Հայաստան» ծրագիրը, Արարատի մարզպետարանի «քթի տակ» իսկական գարշահոտություն է տիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը կուրծք ծեծելով պարտադրում է, որպեսզի մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը կյանքի կոչեն «Մաքուր Հայաստան» ծրագիրը, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ Օգոստոսի 23 փողոցի վրա գտնվող Արտաշատի նախկին հյուրանոցի հարակից տարածքում, տիրում է հակասանիտարական վիճակ, այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ էլ Արարատի մարզպետարանն է։ Շենքի տարածքում արդեն վխտում են առնետներն ու կատուները, իսկ մարզպետ Արայիկ Գրիգորյանը կարծես թե ժամանակ կամ հավես չունի՝ կյանքի կոչելու վարչապետի տված կարևոր հանձնարարականը։ Եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, ապա Արտաշատն էլ հենց Արարատի մարզպետարանի հարևանությամբ կունենա մինի աղբանոց և կարող է մրցակցության դուրս գալ Նուբարաշենի աղբանոցի հետ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր