211652_close_icon
views-count11605 դիտում article-date 16:02 11-08-2017

Իրանական բանակի հրամանատարը խոստանում է «արմատախիլ անել» ԻՊ-ը՝ ի պատասխան իրանցի զինվորական խորհրդականի գլխատման

Իրանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին՝ ի պատասխան ԻՊ-ի գրոհայինների կողմից Սիրիայում իրանցի ռազմական խորհրդական Մոհսեն Խոջաջիի գլխատման, հայտարարել է, որ տարածաշրջանը «մաքրելու է» ԻՊ ահաբեկիչներից, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Նման հանցագործությունը, որը մի քանի անգամ է արդեն տեղի ունենում տարածաշրջանում շիա և սուննի մուսուլմանների հետ, միայն ու միայն բարձրացնում է չար երևույթի մասին մուսուլմանական ժողովրդի տեղեկացվածության և միասնականության մակարդակը»,-ասված է հրամանատարի տարածած ուղերձում։ Խոջաջին պատանդ էր վերցվել ահաբեկիչների կողմից, իսկ որոշ ժամանակ անց՝ գլխատվել։

Նմանատիպ նյութեր