211652_close_icon
views-count4492 դիտում article-date 09:36 11-08-2017

Վենեսուելայի նախագահը պատրաստ է հարաբերություններ հարթելու համար հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու համար հանդիպել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնել է վենեսուելական Venezolana de Television հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մադուրոն կոչ է արել երկրի արտգործնախարար Խորխե Արրեասեին ՄԱԿ-ի նստաշրջանի րջանակներում կազմակերպել իր և Թրամփի հանդիպումը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի դեմ։

Նմանատիպ նյութեր