211652_close_icon
views-count4475 դիտում article-date 09:23 11-08-2017

Ավստրալիան խոստացել է աջակցել ԱՄՆ-ին, եթե Փհենյանը պատերազմ սկսի

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորբուլլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ Հյուսիսային Կորեայի կողմից պատերազմ հայտարարելու դեպքում իր երկիրը կօգնի կասեցնել հյուսիսկորեացիների հարվածները, հաղորդել է ZAW-ն։ «Ավստրալիան օգնության կհասնի ԱՄՆ-ին այնպես, ինչպես որ նրանք կանեին այդպես, եթե Ավտրալիայի վրա հարձակում կատարվեր»,-ասել է վարչապետը։ Մալքոլմը հավելել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգների ամենահուսալի դաշնակիցն է։ Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը ավելի վաղ հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի վերջը կգա, եթե այդ երկիրը փորձ անի պատերազմ սկսել ԱՄՆ-ի դեմ։

Նմանատիպ նյութեր