211652_close_icon
views-count48766 դիտում article-date 22:02 10-08-2017

Բոլոր այն տղաները, ովքեր ունեն հարցեր, խնդիրներ և պատրաստ են պայքարելու հանուն արդարության, հանուն բոլոր այն տղերքի, ովքեր այսօր մեզ հետ չեն, կարող են միանալ ՔՊՄ -ի թիմին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Oգոստոսի 9-ին տեղի ունեցավ քառօրյա պատերազմի մասնակիցների ժողով. քննարկվեցին առաջիկա անելիքները, հավաքագրվեցին ՀԿ-ի անդամների առաջարկներն ու ցանկությունները, սահմանվեց հավաքների պարբերականությունը, իրականացվեց ՔՊՄ -ի մասնակիցների անդամագրում։ Նիստին ներկա էին նաև կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր տվեցին իրենց խորհուրդները և պատրաստակամություն հայտնեցին լինելու կազմակերպության կողքին։ Քննարկումներ կատարվեցին նաև հետևյալ թեմաներով՝ կրթական և ռազմական ծրագրերի առաջարկ ՀՀ պաշտպանության նախարարությանը, ”Արտակարգ իրավիճակներում ծառայության կազմակերպում” , "Պատերազմական իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու համար անհրաժեշտ միջոցներ և պայմաններ ստեղծելու ուղիները"։ Քառօրյա պատերազմի մասնակից երիտասարդների ուսման վարձերի հետ կապված հարցերի բարձրաձայնում, զինվորական գրքույքներում <<Մարտական գործողություների մասնակից>> գրելու հարցի բարձրացում, ՔՊ-Ի ժամանակ զոհված և վիրավորված տղաներին ու նրանց ընտանիքներին օգնելու ծրագրերի քննարկում: Բոլոր այն տղաները, ովքեր ունեն հարցեր, խնդիրներ և պատրաստ են պայքարելու հանուն արդարության, հանուն բոլոր այն տղերքի, ովքեր այսօր մեզ հետ չեն, կարող են միանալ ՔՊՄ -ի թիմին։ [color=#EF2929] <<Դիրքապահ>> քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման նախագահ` Մանուել Մանուկյան[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր