211652_close_icon
views-count42740 դիտում article-date 21:56 10-08-2017

Երևանում 34-ամյա կնոջ առեղծվածային մահվան փաստով Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ամուսնուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը օգոստոսի 3-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ է հրապարակել՝ Երևանում 34-ամյա կնոջ մահվան մասին: Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 34-ամյա Մ.Աղաջանյանի (լուսանկարում) մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։ 34-ամյա Մ.Աղաջանյանի մահվան մասին ահազանգն ստացվել է 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից։ Արձանագրելով կնոջ կենսաբանական մահը՝ փորձագետները զննությամբ դիակի վրա հայտնաբերել էին բռնության հետքեր։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան պատճառը պարզելու համար։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ վարույթն իրականացնող մարմնին տրամադրված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառ է հանդիսանում սուր սրտանոթային անբավարարությունը։ Կնոջ վրա մարմնական վնասվածքների առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսնու հետ համատեղ բնակվելու ընթացքում կինը պարբերաբար ենթարկվել է բռնության ամուսնու կողմից։ Հերթական բռնությունը գործադրվել է 2017 թվականի հուլիսի 16-ին՝ իրենց բնակարանում, որից հետո կինը բնակության է տեղափոխվել իր հայրական տուն։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/03/1073939/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի շտապօգնույթյան 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Թումանյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են կնոջ դի: Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Պապյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ 34-ամյա Մ. Ա-ի մարմնի վրա կան բռնության հետքեր, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին և քննիչներին ասում էին, որ նա հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ ավագ քննիչ Լ.Հարությունյանի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանքները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր