211652_close_icon
views-count12541 դիտում article-date 23:30 10-08-2017

ԽՍՀՄ վերջին արգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի հայրենի գյուղում քաղաքական գործչի թանգարանը կբացվի

Լանչխութի քաղաքի (Արևմտյան Վրաստան) իշխանությունների նախաձեռնությամբ Մամաթի գյուղում կբացվի Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի տուն-թանգարանը: Տունը, որտեղ ապրել է Շևարդնաձեն, ներկա պահին պատկանում է նրա եղբորորդի Նուզգար Շևարդնաձեին, որը պատրաստ է տունն ու բակը տրամադրել մունիցիպալիտետին տուն-թանգարանի բացման համար: «Հանրության և երկիր այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ հետաքրքրության հիման վրա մեծագույն քաղաքական և պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեի հայրենի տանը պլանավորվում է հիշատակի թանգարան բացել», — ասված է Լանչխութիի սակրեբուլոյի հայտարարությունում: Նշենք, որ պետական գործիչը ծնվել է 1928թ–ի հունվարի 25-ին Վրաստանի Լանչխութիի շրջանի Մամաթի գյուղում ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի բազմազավակ ընտանիքում և 10 տարեկանից սկսել է աշխատել որպես փոստատար: Իշծանության գալուց երկուսուկես ամիս անց Գորբաչովը Շևարդնաձեին Մոսկվա է կանչել և արտգործնախարար նշանակել նրան: Էդուարդ Շևարդնաձեն պատմության մեջ ԽՍՀՄ վերջին արգործնախարարն է եղել: [url=https://jam-news.net/?p=53463&lang=hy]JAMNEWS[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր