211652_close_icon
views-count13733 դիտում article-date 23:14 10-08-2017

Լեհաստանի Ռովի քաղաքում միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն է անցկացվել՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Սլուպսկի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո

Օգոստոսի 6-ից 8-ը Լեհաստանի Ռովի քաղաքում տեղի ունեցավ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, որը կազմակերպվել էր «Ադամանդե ձայն» հիմնադրամի կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Սլուպսկի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո: Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Ուստկա համայնքի ղեկավարը, Ռովիի քաղաքապետը, բազմաթիվ այլ հյուրեր։ Փառատոնի մեկ օրն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքին։ Ելույթ ունենալով հայկական օրվա միջոցառումների բացման արարողության ժամանակ՝ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին Լեհաստանի հայ համայնքի համար հոբելյանական այս տարում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դեսպան Ղազարյանը ընդգծեց, որ հայ համայնքի 650-ամյա հոբելյանը լավ առիթ է ընձեռում հայ-լեհական դարավոր բարեկամության մասին խոսելու համար, բարեմակություն, որի հիմքում ընկած է Լեհաստանում հայերի՝ մի քանի հարյուրամյակների պատմություն ունեցող ներկայությունը։ Միջոցառմանը հայկական երգերի կատարումներով հանդես եկավ Արցախը ներկայացնող Սարիբեկ Սարգսյանը: Հանդիսատեսին ներկայացվեց Լեհաստանի Հայկական հիմնադրամի ջանքերով նկարահանված Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող ֆիլմը:

Նմանատիպ նյութեր